Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Երկրորդ երեխային` 150 հազար դրամ

Երկրորդ երեխային` 150 հազար դրամ
07.09.2018 | 00:22

Ովքեր երկրորդ երեխան համարում են «բեռ» ընտանիքի համար, այժմ գուցե փոխեն իրենց մոտեցումը։ Ճիշտ է, ֆինանսական օգնությունը միանվագ է, բայց, ինչպես ասում են, չեղած տեղից էլի մի բան է։ ՈՒ թեև այս շաբաթ կառավարությունը չհաստատեց, բայց և չմերժեց էլ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացնելու մասին որոշումը. լրամշակումից հետո հաջորդ շաբաթ գործադիրը այն կհաստատի։ Եվ այսպես, նախատեսվում է երկրորդ երեխայի դեպքում նպաստի չափը երեք անգամ բարձրացնել` 50 հազարից դարձնելով150 հազար դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ